Պատմության ամենաերկարաժամկետ ազատազրկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնում կիրառվող ազատազրկումների ժամկետների մասին պատմաբանները քիչ ինֆորմացիա ունեին. կարգապահության դրսևորման ձևերից մեկը եղել է ողջ դինաստիայի կալանքը և անժամկետ ազատազրկումը` անմարդկային պայմաններում:

Ամենաարժանահավատ տվյալները գերերկար ազատազրկումների մասին եղել են ուշ միջնադարում. ինկվիզիտորները դաժանաբար պատժել են քահանաներին` ազատազրկելով 52 տարով, իսկ մյուս ամբաստանյալներին` ցմահ: Նրանց հետագա ճակատագիրն անհայտ է:

Ազգայնական Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մորոզովը խցում միայնակ անց է կացրել 23 տարի` հասցնելով այդ ընթացքում նոր տարեգրություն սահմանել: Այս տարիների ընթացքում նա հասցրել է աստղագիտության, կենսաբանության, պատմության, մշակույթի պատմության, մաթեմատիկայի, գիտական աթեիզմի, քիմիայի, փիլիսոփայության և այլնի մասին ավելի քան 15.000 էջանոց հանճարեղ գիտական աշխատություն ստեղծել:

Ազատվելուց 2 տարի անց, առանց պաշտպանության, նրան գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհվում: Ավելի ուշ Մորոզովին գիտնականի կոչում է շնորհվում` չնայած նրա կյանքում անգամ միջնակարգ կրթության բացակայությանը:

Մորոզովի սիրուհին` Վերա Ֆիգները, խցում միայնակ անց է կացրել 20 տարի: Բոլոր նրանք, ովքեր նրան ճանաչել են, պնդում էին, որ հենց այդ 20 տարիների ընթացքում է նա երիտասարդ տեսք ունեցել, և 80 տարեկանում էլ նա անհավանական ուշիմություն ուներ:

Իսկ ահա Միխաիլ Բոլուդմանը, ում մասին Օլգա Ֆորշը գրել է իր ամենասարսափելի վեպը` «Քարե հագուստներովը», պատիժը կրել է 20 տարի: Պատժի կրման ընթացքում Բոլուդմանը հոգեկան խանգարումներ է ունենում և կյանքի մնացած մասն անց է կացնում հոգեբուժարանում:

Ամենաերկար ազատազրկման ժամկետը, որը հայտնի է, բաժին է ընկել ամերիկացի Պոլ Հայդելին: 1911 թվականին, երբ նա դեռ 17 տարեկան պատանի էր, մարդասպան է դառնում: Դատարանը մեղմացուցիչ հանգամանքներ է սահմանում, և մահապատժի փոխարեն՝ Հայդելին դատապարտում է ցմահ ազատազրկման: Վաղաժամկետ ազատումից նա, չգիտես ինչու, հրաժարվում է ևմոտ 69 տարի ապրում է մեկուսարանում: 86-ամյա ծերունի դարձած` նրան ազատ են արձակում, և վերջինս «հայտնվում» Գինեսի ռեկորդների գրքում: Հայդելի կյանքի հետագա ընթացքի մասին ոչինչ հայտնի չէ:

28 տարի խցում միայնակ անց է կացրել Նելսոն Մանդելան, և այս տարիների ընթացքում նրան հավատարմորեն սպասել է կինը` Վիննին, ում Մանդելան լքել է հաղթական ազատումից անմիջապես հետո:

Հայտնի է նաև իրավապաշտպան Նիզամեդտին Ահմեդովը, ով ազատազրկվել էր 30 տարով, թեպետ՝ ընդհատումներով:

Ինչ վերաբերում է մռայլ ռեկորդներին, ապա ճապոնացի Սադամիտին Խիրոսովան 1948-ին ցիանիդային աղով թունավորել է բանկի մի քանի աշխատակիցների, որպեսզի գողանա 370 դոլար: Ճապոնացու համար հետպատերազմյան շրջանը քիչ թիվ չէր: Հիրոսովան բանտում անց է կացրել 39 տարի` սպասելով մահապատժին:

Միջազգային համաներումը կարծում է, որ ամենաերկար ժամկետով ազատազրկվել է Վու Յոնգ Գակը (40 տարի):

Իսկ ամենաերկար ժամկետը, ճիշտ է՝ ոչ միայնակ, բաժին է ընկել Բիլլ Ուոլլեսին, ով 1925 թվականին Ավստրալիայում գնդակահարել է մի մարդու և բանտում անցկացրել իր կյանքի մնացած 69 տարիները: Նա մահացել է 1989 թվականին` բանտային հոգեբուժական կենտրոնում, երբ արդեն 107 տարեկան էր:




Լրահոս