Գեւորգ Կոստանյանի այցը Ստրասբուրգ բավականին թանկ է արժեցել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հուլիսի 5-8-ը մեկնել էր Ստրասբուրգ՝ հանդիպելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս այցը ՀՀ պետական բյուջեի վրա բավականին մեծ գումար է արժեցել: Միայն 995 հազար դրամ ծախսվել է պատվիրակության անդամներից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի ու դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի համար Երեւան-Փարիզ-Երեւան ավիատոմսեր գնելու նպատակով, իսկ 390 հազար դրամ էլ ծախսվել է Փարիզ-Ստրասբուրգ-Փարիզ երկաթուղային գնացքի տոմսի համար (ընդհանուր՝ մոտ 3.3 հազար դոլար):

Բայց սա ողջ ծախսը չէ: Թեեւ 390 հազար դրամի շրջանակներում գնվել է գնացքի 3 տոմս՝ Կոստանյանի, նրա տեղակալի ու օգնականի համար, սակայն կառավարության կայքում տեղադրված փաստաթղթերի մեջ չկա, թե անձամբ դատախազի համար Երեւան-Փարիզ-Երեւան ավիատոմսը որքան է արժեցել: Հավանաբար, այդ փաստաթուղթը մոռացել են տեղադրել,  քանի որ գնել են բիզնես կարգի տոմս, որն ավելի մեծ գումար է կազմում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։             




Լրահոս