ԱՄՆ-ն դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում. գրում է gazeta.ru-ն:

 «Այժմ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ հյուպատոսական հարցերով բյուրոն անձնագրային և վիզաների համակարգի տեխնիկական խնդիրներ ունի, որոնք ազդել են ողջ աշխարհում վիզաների տրամադրման գործընթացի վրա»,- ասված է հրապարակման մեջ:

Նշվում է, որ  շատ բացառիկ դեպքերում վիզա կտրամադրվի: «Խնդրում ենք հաշվի առնել, որ միայն իսկապես անհետաձգելի դեպքերը, կյանքի և մահվան հարցերը կարող են դիտարկվել որպես բացառիկ»,- նշված է հայտարարությունում:

 Դեսպանատունը դեռ չի կարող նշել, թե երբ վիզաների տրամադրման հետ կապված խնդիրը հնարավոր կլինի վերացնել:




Լրահոս