Էջմիածին քաղաքում այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 12.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 12  ԼԼ 433 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի հատվածը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս