Հայկական որ ֆիլմերն եք սիրում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից հայկական կինոարտադրանքը բավական անշուք է ու անարժեք: Այս տեսակետը որքան հին է, նույնքան էլ անվիճելի: Նման ֆիլմերը գերազանցապես թիթեռի կյանք են ունենում ու ավարտվելուն պես հիմնավորապես ջնջվում մարդկանց հիշողություններից:

Armlur.am-ի զրուցակիցները, հայկական ֆիլմ ասելով, հասկանում էին խորհրդային ժամանակների կինոարտադրանքը, երբ հիմնական դերերում հայկական կինոյի երևելիներն էին խաղում, իսկ սյուժեն անքննելիորեն գերազանց գնահատականների էր արժանանում բոլոր տիպի մրցույթներում ու փառատոններում՝ արժանանելով մրցանակների և գովեստի ծանրակշիռ խոսքերի:

Հայկական իրական կինոն այնքան արժեքավոր է, որ սերնդեսերունդ ո՛չ հետաքրքրությունն  է նվազում, ո՛չ էլ դիտողների թիվը:




Լրահոս