Գայ համայնքի բնակիչներն անելանելի վիճակում են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել եւ ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթեւիկին փոխանցելով։ Եվ ահա հուլիսի 29-ին Տաթեւիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝ շուրջ 3,5 միլիոն դրամի չափով, նստել գյուղի տաքսիներից մեկը եւ Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթեւիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։            




Լրահոս