Վարչապետը հանձնարարեց ԿԳՆ-ին աշխատել ՄԱԿ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ հայտնեց, որ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակվել է Մարդկային զարգացման համաթվի 2014թ-ի զեկույցը և նշեց, որ Հայաստանը իր դիրքը չի բարելավել:

«Թեև Հայաստանի համաթիվը չունի էական բարելավում, սակայն մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում՝ 87-րդ տեղում»,-ասաց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց.«Այս հարցում էական սպասելիքներ կան կրթության համակարգից: Մասնավորապես՝ զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից 12 տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում: Այս տարվանից այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն»:

Վարչապետը հանձնարարեց ԿԳՆ-ին հետևել զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015թ.-ի զեկույցում ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար: Նա շեշտեց, որ եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում են անհավասարության գործակցով, ապա Հայաստանն իր դիրքը բարելավել է 15 կետով և առաջ անցել հարևան Վրաստանից, Թուրքիայից, Իրանից:




Լրահոս