Ավելացվում են զինծառայողների պարգեւավճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալականն ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարված օրենսդրական փոփոխության համաձայն`

– դրամական օգնությունը վերանվանվել է պարգեւավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ,

– սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգեւավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգեւավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում (պայմանավորված է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմաններում կատարված փոփոխություններով),

– հստակեցվել է զոհվածի ընտանիքի անդամների կազմը. այն է` զոհվածի ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչեւ իր 23 տարին լրանալը), 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

Այս դրույթների մի մասն արտացոլվել է «ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ:

Սահմանվել է նաեւ տեղեկանքի նոր ձեւ՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու համար 2014թ. օգոստոսի 1-ից 5000 դրամով կբարձրանա հաշմանդամ զինծառայողներին, առանձին դեպքերում նաեւ` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգեւավճարների չափերը:

Պարգեւավճարը բարձրացվում է հետեւյալ կատեգորիայի անձանց համար`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

3) Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

4) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները,

5) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետեւյալ կատեգորիաների անձինք` (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն




Լրահոս