«Լացիոն» ցանկանում է Հոլանդիայի հավաքականից ևս մեկ խաղացող ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի հավաքականի եւ «Ասթոն Վիլայի» պաշտպան Ռոն Վլարը գտնվում է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում:

Հաղորդվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակն է։

Ավելի վաղ՝ հոլանդացի ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել «Ռոման», «Տոտենհեմը», «Սաութհեմփթոնը» եւ «Քուինզ Պարկ Ռեյնջերսը», սակայն «Ասթոն Վիլան» մերժել էր Վլարի տրանսֆերին առնչվող ցանկացած առաջարկ։

Հիշեցնենք նաև, որ օրերս հայտնի դարձավ «Լացիոյի» և Ռոտերդամի «Ֆեյենորդի» միջև ձեռք բերված համաձայնության մասին: Ըստ դրա՝  Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարիերան կշարունակի Հռոմում։




Լրահոս