Զիդանն իմ կուռքն է եղել. Ռոդրիգես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը 80 մլն եվրոյի դիմաց «Մոնակո»-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: Նա հույս է հայտնել, որ  Ռադամել Ֆալկաոն ևս ֆրանսիական ակումբից կտեղափոխվի «Ռեալ»:

«Երջանիկ եմ, քանի որ «Ռեալ» տեղափոխությունից հետո երազանքս իրականություն է դարձել: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: «Ռեալ»-ին երկրպագել եմ մանկուց, երբ թիմում դեռ հանդես էին գալիս Զիդանը, Բեքհեմը, Ռոնալդոն: Հավանում էի հատկապես Զիդանի խաղը:

Ինչ վերաբերում է Ֆալկաոյին, հուսով եմ, որ նա «Ռեալ» կտեղափոխվի: Նրա հետ նույն թիմում հանդես եմ եկել 4 մրցաշրջան»,- հայտարարել է Ռոդրիգեսը:




Լրահոս