Հերթական գոլդ համարով մեքենան է տեղափոխվել տուգանային հրապարակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար Երևանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել “”Նիսան Ալտիմա” մակնիշի, 71 PO 001 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան վարել է Արմեն Մանասյանը, ով փորձել է համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի չարձանագրվի իր կողմից իրականացված խախտումը եւ մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, ինչը նրան չի հաջողվել։Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ նրա ազգականները ազդեցիկ պաշտոն են վարում, սակայն ի զարմանս իրենց, ոստիկանները նրա մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ։ 




Լրահոս