Օդանավակայանի աշխատակիցները գողացել են ուղեվորի համակարգիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ի առավոտյան 49-ամյա մի կին ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր “Նոութբուք” համակարգիչը:Ոստիկանները նույն օրը, ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն եւ Արմեն Հ.-ն:Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք:Կատարվում է քննություն:




Լրահոս