Ապրում են միայն աշխատավարձի հույսին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել օտար երկրներում ՀՀ դեսպանների կարողությունն ու դրամական միջոցները: Այսօր կներկայացնենք Սիրիայում, Եգիպտոսում և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների ունեցվածքը:

ambassador-poladian-in-damascus

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից Armlur.am-ը տեղեկացավ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, բացի դրամական միջոցներից և տարեկան եկամուտից՝ ոչինչ չի նշել: Ընդգծենք, որ դեսպանն իր պաշտոնը զբաղեցնում է դեռևս 2007թ.-ից, իսկ իր 2013թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա մարտի 5-ին:

Հայտարարագրից պարզ է դառնում, որ 2013թ. սկզբում նա ունեցել է 5000 դոլար, որը տարվա վերջում դարձել է վեց հազար: Իսկ մեկ տարվա ընթացքում նա ունեցել է 42,516 դոլար եկամուտ, որն էլ նրա տարեկան աշխատավարձն է:

ambassador(1)

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը ևս ոչ մի անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Փետրվարի 4-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ 2013թ.-ի վերջին նրա դրամական միջոցներում կտրուկ անկում է գրանցվել:

Այսպես, դեռ տարվա սկզբում նա ունեցել է 9 մլն 350 հազար դրամ, սակայն արդեն տարվա վերջում այդ գումարն այլևս չի եղել: Դրա փոխարեն աճել են նրա արտարժույթով դրամական միջոցները: 2013-ի սկզբում ունենալով 23 հազար դոլար, նա դրանք դարձրել է 27,500: Իսկ մեկ տարվա ընթացքում միայն դեսպանի աշխատավարձի շնորհիվ կարողացել է ապահովել 35,159 դոլար:

g_image

2009թ.-ից իր պաշտոնը զբաղեցնող Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին հաջողվել է 2013-ի ընթացքում մի փոքր մեծացնել իր կարողությունը: Ինչպես տեղեկանում ենք հայտարարագրից՝ նա տարվա սկզբում ունեցել է 6000 եվրո, որը տարվա վերջում դարձել է 10,000 եվրո, իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 47,223 եվրո:




Լրահոս