Քլիֆ Ռիչարդը հրաժարվել է երգել Անգլիայում մանկապղծության մեջ մեղադրվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի հանրահայտ երգիչ Քլիֆ Ռիչարդը, որն այժմ գտնվում է Պորտուգալիայում, հրաժարվել է սեպտեմբերի վերջին անգլիական Քենթերբերիում նախատեսված համերգից: Ինչպես տեղեկացրել է երգչի ներկայացուցիչը, այս որոշումը կայացվել է սեքսուալ բնույթի հանցագործություններում ավելի վաղ նրա հասցեին հնչած մեղադրանքների պատճառով:

Անցած շաբաթ Ռիչարդի՝ Բերքշիր կոմսությունում գտնվող տանը խուզարկություն էր անցկացվել՝ կապված 1980-ին վերաբերող մեղադրանքների հետ: 73-ամյա երգիչն այդ ժամանակ տանը չի եղել: Նա մինչ այժմ շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս և առայժմ չի ցանկանում վերադառանալ: Խոսքը 16 տարեկանից ցածր տղայի հանդեպ սեքսուալ բռնության կատարման մասին է:

Ռիչարդը հերքել է բոլոր մեղադրանքները, բայց հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հանդիպել քննիչների հետ:

Իր երկարամյա կարիերայի ընթացքում Քլիֆ Ռիչարդը նվաճել է բրիտանական հիթ շքերթների թագավորի կոչումը՝ 20 անգամ գրավելով առաջին տեղը:

2002-ին BBC-ի անցկացված հարցումների արդյունքում երգիչը հայտնվել էր 100 մեծագույն բրիտանացիների շարքում:




Լրահոս