Տղան, թիրախի փոխարեն, կրակել է մարզչի վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում դեռահասը հրաձգարանում սպանել է իր մարզչին:
Կրակոցի պահին 25-ամյա մարզիչ Անդրեյ Կիսելյովը նստած է եղել սեղանի առջև և պատրաստվել հետևել իր սանի արձակած կրակոցներին: Առջևում կանգնած դեռահասը հանկարծակի շրջվել է և կրակել մարզչի գլխին: Հետո նա բուժօգնության է դիմել, սակայն տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Դեռահասի խոսքով՝ նա չի իմացել, որ ատրճանակը լիցքավորված է:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, իսկ օրերս համացանցում է հայտնվել հսկող տեսախցիկի տեսագրությունը, որը քրեական գործի հիմնական ապացույցներից մեկն է. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս