Մաքրվել է ավելի քան 1000 վերելակի հորան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000  վերելակի հորան: Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:

Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են:

 




Լրահոս