Սենատոր Մակքեյնը պարել է ռոբոտի պարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը զարմացրել է հանդիսատեսին՝ պարելով ռոբոտի պարը: Քաղաքական գործիչն այն պարել է Իստ Հեմփթոնում (Նյու Յորքի նահանգ) բարեգործական միջոցառման ժամանակ:

Միջոցառումն անցկացնում էր դերասան Ջեյմի Ֆոքսը: Դահլիճում ներկա էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բարբարա Սթրեյզենդը, Ջոն Բոն Ջովին, Փոլ Մաքքարթնին, Ռոբերտ Դե Նիրոն և Ջեկ Նիկոլսոնը: Այնտեղ էր նաև Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, որը նույնպես բեմ է դուրս եկել՝ պարելու: Սակայն, ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, Մակքեյնի վարպետութունը նա չունի: Վերջինս բեմ է բարձրացել և կատարել ռոբոտի պարը: Մոտ կես րոպե նա ցուցադրել է կիբորգի «մեխանիկական» շարժումները, իսկ Ֆոքսը փորձել է կրկնել դրանք:

Պարող քաղաքական գործիչներին տեսնելու համար բարեգործական երեկոյի մասնակիցները ստիպված են եղել մեծ գումարներ ծախսել: Սեղանն այնտեղ արժեցել է 50-100 հազար դոլար: Միջոցառման ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքվել է 4 միլիոն դոլար, որը կծառայի Նյու Յորքի Հարլեմ թաղամասում գտնվող «Ապոլլո» թատրոնին աջակցություն ցուցաբերելուն:

Մակքեյնի պարը պատկերող տեսանյութը հայտնվել է YouTube-ում և մի քանի տասնյակ հազար դիտում ունեցել:




Լրահոս