«Լիվերպուլ»-ը պատրաստ է վարձակալել Ֆալկաոյին 15 մլն եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ը Սուարեսից բաժանվելուց հետո չի կորցրել իր հույսը բարձր վարպետություն ունեցող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերման հարցում:

Տեղեկություններ կան, որ անգլիական ակումբը պատրաստ է 1 տարվա վարձակալության դիմաց վճարել 15 մլն եվրո: Բացի այդ՝ «Լիվերպուլ»-ն ուզում  է պայմանագրի մեջ ընդգրկել ֆուտբոլիստի՝ ամբողջովին գնման հնարավորությունը 50 մլն եվրոյով:.

Նախկինում Ֆալկաոյին ձեռք բերելու հարցում հետաքրքրություն էին ցուցաբերել Մադրիդի «Ռեալ»-ն ու Թուրինի «Յուվենտուս»-ը:




Լրահոս