Նույն ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի դեմ․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«ԱՄՆ իշխանությունները երեկ հաստատել են, որ իսլամական ծայրահեղականներն իսկապես գլխատել են ամերիկացի լրագրող Զեյմս Ֆոուլիին և այդ սահմռկեցուցիչ հանցագործության տեսագրությունը տեղադրել են համացանցում:

Եթե հիշում եք՝ նման ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի դեմ, նույնն անում էին թալիբները, «Ալ-Քաիդան» և նման բազմաթիվ այլ խմբավորումներ: Նրանցից քիչ բանով է տարբերվում Ռամիլ Սաֆարովը, որը քնած մարդուն սպանելով «վրեժ էր լուծում» Ադրբեջանի «օկուպացված տարածքների» համար: Նույն ոճի մեջ է այսպես կոչված «ադրբեջանական բանակը»՝ իր գեներալներով և այլ սպաներով, որոնք սկզբից առևանգեցին, իսկ հետո խոշտանգեցին և սպանեցին խաղաղ մի գյուղացու՝ Կարեն Պետրոսյանին: Չեմ կասկածում՝ եթե 1915 թվականին լիներ թվային տեսագրություն և youtube, ապա թուրք ասքյարները և բաշիբուզուկները կնկարահանեին անզեն մարդկանց «անհավատներին» սպանելու պահերը՝ որպես ապացույց, որ իրենք արժանի են դրախտ ընկնելու և այնտեղ կույսերի հետ խմբակային սեքսով զբաղվելու:

Չգիտեմ, դա լավ է, թե վատ, բայց սովորական հայ մարդը, ինչպես նաև «միջին թվաբանական» եվրոպացին, ընդունակ չեն նմանօրինակ գազանությունների, որոնք նաև գրանցում են ժապավենների վրա՝ իրենց «սխրանքն» անմահացնելու համար: Բայց ժամանակակից եվրոպական մշակույթին դա հատուկ չէ: Երևի դա, այնուամենայնիվ, լավ է: Իսկ ինչի՞ն վերագրել այս դրսևորումները «ասիական տարածքներում»՝ կրոնին, էթնոսին, աշխարաքաղաքական իրավիճակին, ես չգիտեմ, դա լուրջ մասնագիտական հարց է, որի հետազոտությունն արդիական է մեզ՝ հայերիս համար՝ հաշվի առնելով, թե ինչպիսի շրջապատում ենք ապրում»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս