Հայ ուսանողները հնարավորություն կունենան ուսանել նաև Մոլդովայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ այդ համաձայնագրի՝ կողմերը խրախուսում են իրականացնել փոխանակման ծրագրեր դասավանդող և գիտական անձնակազմերի, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների համար՝ միմյանց գիտահետազոտական և կրթական հաստատությունների կրթության և հետազոտության բնագավառում ունեցած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: Յուրաքանչյուր կողմ մյուս կողմին տարեկան կտրամադրի կրթաթոշակով ապահովված 2 մագիստրոսական տեղ` ուսումնառության լրիվ ժամկետով:

Նշվում է, որ սույն համաձայնագիրն ուժի մեջ կլինի 5 տարի: Այն յուրաքանչյուր անգամ կերկարաձգվի հաջորդ 5 տարվա համար, եթե կողմերից մեկը առնվազն 6 ամիս առաջ մյուս կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:




Լրահոս