Պենտագոնը ձախողել է Սիրիայում պատանդների ազատագրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնը ձախողել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից պահվող ամերիկացի պատանդների ազատագրման օպերացիան: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին. տեղեկացնում է Reuters-ը:

«Օպերացիան ներառում էր օդային և վերգետնյա բաղկացուցիչներ և ուղղված էր «Իսլամական պետություն» խմբավորման կազմում առևանգողների կոնկրետ ցանցի դեմ: Ցավոք, առաքելությունը հաջողությամբ չպսակվեց, որովհետև ենթադրվող վայրում պատանդներ չկային»,-հայտարարել է Քիրբին: Նա վստահեցրել է. «ԱՄՆ-ի կառավարությունն ամեն բան անում է՝ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»:

Հատուկ օպերացիայի իրականացման համար այն շրջանում, ուր, հետախուզության տվյալներով, գտնվում էին պատանդները, բերվել էր մի քանի տասնյակ զինվորական: Փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է գրոհայինների մի քանի խումբ, ամերիկացի զինվորականներից մեկը վիրավորվել է:




Լրահոս