«Իսլամական պետությունը» 21-րդ դարում տեղ չունի. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խիստ քննադատության է ենթարկել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ջիհադականների կողմից գերի ընկած ամերիկացի լրագրողին մահապատժի ենթարկելու փաստը:

«Այսօր ողջ աշխարհը ցնցված է ԻԼԻՊ խմբավորման կողմից Ջիմ Ֆոուլիին գազանաբար սպանելու փաստից», – հայտարարել է նախագահը:

Օբամայի խոսքով՝ ԻԼԻՊ-ի հայտարարությունները ոչ մի կապ չունեն կրոնի հետ: Նա նշել է, որ խմբավորման զոհերի մեծ մասը մուսուլմաններ են, իսկ կրոնը սպանել չի սովորեցնում. տեղեկացնում է lenta.ru-ն:

Նախագահը համոզված է, որ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են «Իսլամական պետության» ներկայացուցիչները, կործանում է սպասում, որովհետև ապագան նրանցն է, ովքեր կառուցում են, ոչ թե քանդում:

«Աշխարհը կազմավորվում է այնպիսի մարդկանցով, ինչպիսին Ջիմ Ֆոուլին է: Մարդկության ճնշող մեծամասնությունը շոկ է ապրում այդ սպանությունից», – ասել է նա:

«Մի բանի հետ մենք բոլորս կարող ենք համաձայն լինել՝ անպիսի խմբավորումը, ինչպիսին է ԻԼԻՊ-ը, 21-րդ դարում տեղ չունի», – ընդգծել է Օբաման:




Լրահոս