Տրանսպորտի փոխնախարարը վարչապետի նկատողությունից չի նեղսրտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը չի նեղսրտել, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն դիտողություն արեց: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փոխնախարարը:

«Իհարկե ոչ, սակայն միշտ չէ, որ պլանավորված աշխատանքներն իրենց ծավալով ստացվում են այնպես, ինչպես որ պետք է: Դուք գիտեք, որ սա բնություն է, և, բնականաբար, տարբեր տիպի խնդիրներ են ի հայտ գալիս: Սրանք տնտեսվարման նորմալ պրոցեսներ են, բայց մենք ընդունում ենք վարչապետի դիտողությունը, ուղղակի լինում են չնախատեսված դեպքեր»,-վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում նախագծի համար տրամադրվող գումարն ավելացնելն առաջացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհությունը:




Լրահոս