Չեմ ուզում, որ երեխաս տեսնի ինձ ռինգում. Վլադիմիր Կլիչկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն պատմել է, որ մտածում է իր կարիերան ավարտելու մասին: Նրա հարսնացուն՝ Հեյդեն Պանետտերին պետք է ծննդաբերի տարվա վերջին:

«Իմ ժամանակը գնում է: Շոուն պետք է շարունակվի: Բայց ես չեմ ուզում, որ իմ երեխան տեսնի ինձ ռինգում բռնցքամարտելիս», – 38-ամյա Կլիչկոյի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Կլիչկո-Կուբրատ Պուլև հանդիպումը:




Լրահոս