Ջեկի Չանն ամաչում է թմրամոլ որդու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի կեսին Պեկինում ձերբակալվել է հայտնի դերասան և մարտական արվեստների վարպետ Ջեկի Չանի որդին՝ Ջեյսին: Նրա տանն անցկացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 100 գրամ մարիխուանա:

Ձերբակալվածի հայտնի հայրը հրապարակայնորեն հայտարարել է, որ ամաչում է թմրամոլ զավակի համար. տեղեկացնում է CNN-ը:

«Պետք է պատասխանատվություն կրեմ իմ որդու արաքների համար, քանի որ ինձ չի հաջողվել նրան արժանի վարք սովորեցնել: Մենք Ջեյսիի հետ ի սրտե ներողություն ենք խնդրում հասարակությունից»,- գրել է Ջեկի Չանը չինական Weibo ցանցի իր կայքում, որին բաժանորդագված է 23 մլն մարդ: Դերասանը հավելել է, որ ձերբակալված տղամարդու մայրը «վշտից իրեն կորցրել է»:

Պարզ չէ, սակայն, կարող է արդյոք հայտնի դերասանի հրապարակային զղջումն օգնել նրա որդուն: Ջեյսի Չանին սպառնում է 3 տարվա բանտարկություն թմրանյութերի պահման համար, ինչպես նաև՝ «այլ անձանց արգելված նյութերի օգտագործմանը հրահրելու»: Չան-կրտսերի հետ մեկտեղ ձերբակալվել է նաև նրա 23-ամյա ընկերը՝ Կե Չժենդունը:




Լրահոս