Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը՝ հինգշաբթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին Մոնակոյում: Վիճակահանությանը կմասնակցեն փլեյ-օֆֆ փուլի 10 հաղթողներն ու 22 այլ ակումբներ, ովքեր ստացել էին խմբային փուլի ուղեգիր:

Միանգամից խմբային փուլից պայքարի մեջ կմտնեն «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա», «Չելսի», «Բենֆիկա», «Ատլետիկո», «Շալկե-04», «Բորուսիա» (Դորտմունդ), «Յուվենթուս», «ՊՍԺ», «Շախտյոր» (Դոնեցկ), «Այաքս», «Լիվերպուլ», «Սպորտինգ», «Գալաթասարայ», «Անդերլեխտ», «Ռոմա» և «Մոնակո» ակումբները:

32 ակումբները կբաժանվեն չորս զամբյուղների, որից հետո խմբային փուլի վիճակահանության ժամանակ կբաժանվեց 8 խմբերի:




Լրահոս