Պարգևատրել են էլի. ի՞նչ կա դրա մեջ. Սուրիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ օգոստոսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալ է «շնորհվել» ԵԿՄ այն անդամներին, որոնց «ցուցակով» ներկայացրել է ԵԿՄ վարչության նախագահը:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես արժանացել էր մեդալի: Ըստ շրջանառվող տեղեկությունների Ս. Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Գրիգորյանը եւս մեդալ ստացողների թվում է: Երեկ Armlur.am-ը զրուցել է Ս. Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե իր որ արժանիքի համար է նման մեդալ ստացել.«Համագործակցության մեդալ է էլի, ինչ կա դրա մեջ, որ նման քննարկման առիթ է դարձել, դե մի 50 հոգու տվել են, մեկն էլ ինձ են տվել, ի՞նչ կա դրա մեջ»:

Ս. Խաչատրյանը վերջում հավելեց, որ Ն. Գրիգորյանն իր բարեկամն է ու ԵԿՄ անդամ, ինչի համար էլ մեդալ տվել են նաեւ նրան:




Լրահոս