Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանք են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդին: Այս մասին նա չորեքշաբթի հայտնել է France Press գործակալությանը:

ԱՄՀ ղեկավարը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից: Նա հայտնել է, որ նույն օրը պատրաստվում է վերադառնալ Վաշինգտոն:

Լեգարդը պատասխանել է Ֆրանսիայի Հանրապետական դատարանի հարցերին, որոնք առնչվում են երկրի կառավարության նախկին անդամների կողմից իրենց պաշտոնավարման շրջանում կատարված իրավախախտումներին: Հարցաքննությունը տևել է 15 ժամ, ինչի արդյունքում նախկինում Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած ԱՄՀ-ի ղեկավարին «հանցավոր անփութության» մեղադրանք է ներկայացվել:

«Երեք տարվա հետաքննության, տասնյակ ժամերի հարցաքննության արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ ես չեմ եղել ինչ-ինչ խախտումներին մեղսակից և որոշել է, որ ես բավականաչափ զգոն չեմ եղել Տապի ամուսինների ընկերության լուծարման արբիտրաժի ժամանակ»,- հայտարարել է Քրիստին Լեգարդը:




Լրահոս