«Օպել Աստրան» ընկել է լիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի մոտակայքում գտնվող Ծովինար լիճը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարները և հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Վ. Գ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34NC885 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս