Բենատիան՝ «Բավարիա»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկացի պաշտպան Մեհդի Բենատիան «Ռոմա»-ից տեղափոխվել է «Բավարիա»: Այս մասին հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը դեռևս չի հրապարակվում: Բենատիան Գերմանիայի չեմպիոնների հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր: Նախորդ մրցաշրջանում Բենատիան իտալական ակումբի կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 33 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Իսկ 2010-2013թթ. նա պաշտպանում էր «Ուդինեզե»-ի գույները:

«Բավարիա»-ի կազմում Բենատիան պետք է փոխարինի Խավի Մարտինեսին, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս էր եկել կես տարով:




Լրահոս