Մահվան ելքով պատահար Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորաշեն-Քաղցրաշեն ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է վթարվել, և սրահում դիակ կա:

Պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, 1983 թ. ծնված Ավետ Ֆախուրյանի վարած հիշյալ ավտոմեքենան Նորաշեն-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս