Սարի թաղում փլուզման հետևանքով արձանագրվել է զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ օգոստոսի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների` տուժել է Ս. Ա.-ը (ծնվ. 1999 թվ.), իսկ փլատակների տակ հայտնաբերվել է մեկ այլ քաղաքացու դի (տվյալները ճշտվում են):




Լրահոս