Էրեբունի փողոցում ավտոմեքենա է շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում՝ փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի 32VL222 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:




Լրահոս