Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Հայկազ Բաղմանյանի եղբորորդին (ֆոտո). shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08;30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

vtar 2

vtar

vtar3

vtar4

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս