Գյումրու քաղաքապետը որոնում է 60-ականների ջրագծերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական «KFW» բանկի վարկային ծրագրով իրականացվող «Գյումրու ջրամատակարարման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երկրորդ քաղաքում հին ջրագծերը փոխարինում են նորերով: Այս գործընթացի արդյունքում շատ թաղամասեր, որոնք մինչ այս զրկված են եղել ջրից, կապահովվեն ջրամատակարարմամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը:

Սակայն նշված ընկերության աշխատանքին զուգահեռ քաղաքապետարանն իր տեխնիկան է դուրս բերել քաղաք եւ որոնում է խորհրդային տարիներին անցկացրած ջրագծերը: Դրանք բնակիչների խոսքերով` արդարացնում էին իրենց, քանի որ ոռոգում էին քաղաքի կանաչապատ տարածքները: Նոր ջրագծերի անհեռանկար մոնտաժի հետեւանքով քաղաքի կանաչ տարածքներից շատերը չորանում են, շոգ ամռանը խախտվում է քաղաքի միկրոֆլորան: Սակայն «Ժողովուրդ»-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ստիպված են հենց դադարեցնել որոնման աշխատանքները, քանի որ քաղաքապետարանն այլեւս բյուջե չունի եւ որոնումները կշարունակվեն հաջորդ տարի:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի

SUNP0439

SUNP0440

SUNP0442

SUNP0444

SUNP0448




Լրահոս