Բալոտելին մեր թիմի աստղը չէ. Ռոջերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ընդգծել է, որ հետևում է այն ամենին, ինչ խաղադաշտից դուրս անում է թիմի նորեկ Մարիո Բալոտելին: Մարզչի խոսքով՝ նա «կարմիրների» շարքում աստղ չի համարվում:

«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ անում է Բալոտելին խաղադաշտից դուրս: Նա անում է ինչպես լավ, այնպես էլ՝ հիմար քայլեր: Մտածում եմ, որ նա կկարողանա օգնել թիմին, բայց նա ոչ մի աստղ էլ չէ: Մեր թիմի աստղը հենց թիմն է», – նշել է նա:

 




Լրահոս