Ռուսաստանին պատժամիջոցներով չես կոտրի. ԱՄՆ սենատոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանին հնարավոր չէ կոտրել պատժամիջոցներով: Այսպես գտնում ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի նախագահ Դայան Ֆայնշտեյնը: Ըստ նրա, նախագահ Վլադիմիր Պուտինն ունի Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունը, այդ իսկ պատճառով արևմտյան երկրների պատժամիջոցները չեն կարող ազդել Կրեմլի հանդեպ բնակչության վերաբերմունքի վրա: Սենատորի խոսքով, Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման լավագույն ռազմավարությունն ուղիղ բանակցություններն են:

Պատժամիջոցների դեմ շարունակում են հանդես գալ նաև եվրոպական լրատվամիջոցները: Հոլանդական De Waarheid թերթը գրում է, որ այսօր Եվրամիությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր չունեն տարրական գիտելիքներ պատմության մասին, իսկ նրանց աջակցում են տեղական «խելագար» լրատվամիջոցները: Միակ երկիրը, որի կարծիքն առայժմ ԱՄՆ-ից անկախ է, Գերմանիան է: Ըստ հոդվածագրի, Ուկրաինայում կատարված իրադարձությունների մասին արժանահավատ տեղեկատվություն կարելի է գտնել միայն գերմանական թերթերում և ամսագրերում:




Լրահոս