Չինացին սպանդ է իրականացրել դպրոցում, ուր չէին ընդունել իր դստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք երեխա զոհվել, ևս վեցը տուժել են անհայտ տղամարդու կողմից Չինաստանի դպրոցներից մեկում իրականացրած կոտորածի հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ողբերգությունը կատարվել է սեպտեմբերի 1-ին Շիյան քաղաքում:

Ոստիկանությունից հայտնել են, որ դպրոց է ներխուժել 40 տարեկանին մոտ մի տղամարդ: Նա դանակով վիրավորել է ութ երեխայի և մի մեծահասակի, հետո ինքնասպան եղել՝ թռչելով շենքի վերևի հարկից: Տեղի իշխանությունները դեպքի հետ կապված հետաքննություն են սկսել, տեղեկացնում է BBC-ին:

Ըստ որոշ տեղեկությունների, տղամարդը աշակերտուհիներից մեկի հայրն է: Նրա դստերը հրաժարվել էին դպրոց ընդունել, քանի որ նա չէր կատարել ամառային առաջադրանքը:
Reuters-ի տեղեկություններով, ստացված վնասվածքներից երեք երեխա հիվանդանոցի ճանապարհին մահացել են: Վիրավորվել է նաև ուսուցիչներից մեկը:
Չինական դպրոցներում նման դեպքերը հազվադեպ չեն:




Լրահոս