Չելենտանոն «Սառցե դույլին» մասնակցել է՝ կիթառ նվագելով ու երգելով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն մասնակցել է Ice Bucket Challenge ակցիային:

Ինտերնետում ներկաայացված տեսանյութում Չելենտանոն՝ փողոցում նստած, կիթառը ձեռքին կատարում է իր երգերից մեկը: Այդ ընթացքում նրա շուրջ գտնվող անձնանցից մեկը դերասանի գլխին սառցե ջուր է լցրել:

Երգիչը շնորհակալություն է հայտնել իր գործընկեր Ջովանոտտիին, ով նրան հրավիրել է մասնակցելու «սառցե դույլին», և նշել, որ սա բարեգործություն կատարելու լավ առիթ է:

Իր հերթին Չելենտանոն «ձեռնոց է նետել» երգչուհի Մինային, իտալացի դերասան, հաղորդավար և երգիծաբան Տեո Տեոկոլիին, ինչպես նաև բելգիացի երիտասարդ կատարող Stromae-ին, ում արվեստը նա շատ է գնահատում:




Լրահոս