Ինչ է Գագիկ Ծառուկյանը մաղթում Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Նրա շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Քոչարյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան վաթսուն ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական և ընտանեկան երջանկություն: Բարձր եմ գնահատում Ձեր հարուստ աշխատանքային կենսագրությունը, Հայաստանի և Արցախի կայացման գործում Ձեր ավանդը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ անձամբ իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից շնորհավորել Ձեզ ու մաղթել ամենայն բարիք:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան»

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Ռ. Քոչարյանը տոնում էր ծննդյան 60-ամյակը:




Լրահոս