Ռ. Քոչարյանի օրոք բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում. Հ. Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ նշելով, որ նախկին նախագահն իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան:

«Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն ասում է, որ աճը փուչիկային է եղել։ Վերջին տարիներին սա Տ.Սարգսյանի միակ միտքն է, որին գոնե մասամբ համաձայն եմ։ Այ հիմա ինձ էլ են «դիտողություն» անուն. եղբայր համ ասում ես աճ չի եղել, համ էլ ասում ես Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ. աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։ Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում։ Արդեն ավարտում եմ մի գիտական մի հետազոտություն՝ քոչարյանական տնտեսական աճի մասին։ Խմբագրում եմ, ճշտում եմ, հրապարակախոսական շունչ եմ տալիս նյութին։ Ամենաուշը նոյեմբերի սկզբներին հայ ընթերցողը հնարավորություն կունենա տեսնելու իրականությունը։ Ի դեպ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բարձր աճեր նկարելով ԱՎԾ-ն սպառեց լիմիտը հաջորդ Նախագահի և երեկվա ու այսօրվա կառավարության համար։ Վերջիններս հնարավորություն չունեն թվերը կեղծել այնքան, ինչքան դա արվում էր երկրորդ Նախագահի օրոք»,-նշել է նա։




Լրահոս