Նազարբաեւի եւ Պուտինի հարաբերությունները սրվել են․ Նազարբաեւը սպառնացել է լքել ԵՏՄ-ն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է հետաձգվել: Օրեր առաջ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն աշնանը կգա Հայաստան, նույնիսկ այցի հստակ ժամկետն էր մատնանշել՝ սեպտեմբերի 8-9-ը:

Բայց պարզվում է՝ Մեդվեդեւի այցը չեղյալ է համարվել: Երեկ Հ.Աբրահամյանն ասել է, թե Մեդվեդեւի այցը Հայաստան նախատեսված էր ԵՏՄ վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդեւի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդեւի այցն էլ չի կայանա: Մինչ այդ, սրվել են հարաբերությունները ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջեւ. Նազարբաեւը սպառնացել է լքել ԵՏՄ-ն:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս