Ղազախստանին զայրացրել է Պուտինի հայտարարությունը «ռուսական աշխարհի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդական «Սելիգեր-2014» համաժողովում արված հայտարարությունը Ղազախստանի ապագայի վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել այդ երկրում:

Ղազախստանում ոչ միան զգուշավոր են վերաբերվում Ռուսաստանի ղեկավարի պատասխանին, այլև հենց ուսանողուհու կողմից տրված հարցը գնահատվում է որպես նախազգուշացում: Հարցը վերաբերվել է Ղազախստանում նախագահ Նազարբաևի հեռանալուց հետո ազգայնականության հնարավոր աճին և եվրասիական ինտեգրման հեռանկարներին: «Ղազախստանը մեզ ամենենամոտ ռազմավարական դաշնակիցն ու գործընկերն է: Նախագահ Նազարբաևը ողջ-առողջ է և ոչ մի տեղ չի գնալու: Սակայն իբրև իմաստուն ղեկավար նա մշտապես մտածում է իր երկրի ապագայի մասին»,-նշել է Պուտինը:

Գովաբանելով Նազարբաևին իբրև երկրի ղեկավարի՝ Պուտինն հավելել է. «Նա ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ պետություն երբեք չի եղել: Ղազախները չեն ունեցել պետականություն»: Նա նշել է նաև, որ Ուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվող Եվրասիական միությունը ձեռնտու է ղազախների համար, որպեսզի զարգանա տնտեսությունը և նրանք մնան «մեծ ռուսական աշխարհի» տարածքում:

Ղազախներին անհանգստացրել է ոչ այնքան Պուտինի պատասխանը, որքան հարցը, որում հնչել է ակնարկ Ղազախստանում ազգայնականության աճի վերաբերյալ: Այն ընկալվում է ոչ թե որպես պահի տակ տրված հարց, այլ իբրև նախօրոք մշակված և լավ նախապատրաստված բեմականացում, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս