Ռուսաստանի դատախազությունը մտադիր է առգրավել Բերեզովսկու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է հասնել գործարար Բորիս Բերեզովսկու կողմից պատճառված վնասի առավելագույն փոխհատուցմանը:

Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնյովան:

«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է հասնել գործարար Բորիս Բերեզովսկու կողմից պատճառված վնասի առավելագույն փոխհատուցմանը և նրա ունեցվածքի առգրավմանը՝ անկախ դրա գտնվելու վայրից և այլ սեփականատերերին պատկանելուց», – հայտարարել է Գրիդնյովան:

Բորիս Բերեզովսկու մարմինը հատնաբերվել էր 2013թ.-ի մարտին Մեծ Բրիտանիայում գտնվող իր տանը: Հերձման արդյունքները ցույց են տվել, որ նրա մահվան պատճառ էր դարձել կախվելը, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս