Աշխարհի ամենամեծ ձեռքերով կինը հրաժարվում է վիրահատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի 59-ամյա բնակչուհի Դուանգջեյ Սամաքսամամը, արդեն կես դար է, տառապում է ձեռքերի մատների գիգանտիզմի հազվադեպ հիվանդությամբ: Նրա վերջույթներն այտուցվել են՝ հասնելով ջրատարի խողովակների չափերի, և յուրաքանչյուրը կշռում է մի քանի տասնյակ կիլոգրամ: Այդուհանդերձ, կինը հրաժարվում է վիրահատությունից. տեղեկացնում է Daily Star-ը:

Այդ հիվանդությամբ կինը տառապում է մանկուց: Մինչև 20 տարեկանը նա ամաչում էր տնից դուրս գալ, սակայն հետագայում ծնողները ստիպել են նրան աշխատել ընտանեկան խանութում, ինչը նա անում է մինչ այժմ: Միայնակ կնոջ համար շատ դժվար է, քանի որ տարրական գործողություններն անգամ նրան ահավոր ցավ են պատճառում:
Երբ Դուանգջեյը 25 տարեկան էր, նրան վիրահատել են և հեռացրել նրա մատների ճարպաշերտը, սակայն հետագայում այն կրկին աճել է, և կնոջ ձեռքերն ավելի են այտուցվել:

Բժիշկներն ասում են, որ տառապանքներից ազատվելու միակ հնարավորությունը ձեռքերի հատումն է: Սակայն կինը չի համաձայնվում՝ գերադասելով ապրել հիվանդ, սակայն՝ սեփական ձեռքերով, այլ ոչ թե ժամանակակից պրոթեզներով:




Լրահոս