Ռաուլը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռաուլը մտադիր է վերադառնալ «Արքայական ակումբ» և աշխատել այնտեղ: Այս մասին հայտարարել է իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Ռաուլը «Ռեալ»-ի լեգենդն է և ցանկանում է վերադառնալ մեր ակումբ: Այստեղ նրա տունն է», – Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռաուլն իսպանական ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 1994թ. և հանդես եկել ակումբում մինչ 2010թ.: Այնուհետև մինչ 2012թ. խաղացել է «Շալկե»-ում: Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է քաթարական «Ալ-Սադ»-ում:

Իսպանիայի հավաքականի կազմում Ռաուլը խաղացել է 1996-2006թթ.: Իսկ «Ռեալ»-ի կազմում նա ոչ մեկ անգամ հաղթանակ է տարել Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում:




Լրահոս