ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին Վաշինգտոնից խստորեն հրահանգել են` առանց «Որոտան»-ի չվերադառնալ ԱՄՆ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջին շրջանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը տարբեր մարդկանց է «գործուղում» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի նրանք վարչապետին համոզեն` վավերացնել «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի որոշումը: Սակայն Հովիկ Աբրահամյանը «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած» հրաժարվում է այդ փաստաթղթի տակ ստորագրել` պատճառաբանելով, թե դա ՀՀ-ի համար ձեռնտու գործարք չէ: Իհարկե, հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի նման դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի շահերի պաշտպանությամբ, որքան այլ` ավելի լայն տիրույթի գործընթացներով՝ մասնավորապես Ռուսաստան-ԱՄՆ հակասությունների համատեքստում ՌԴ իշխանությունների կողմից այս գործարքը չվավերացնելու համառ պահանջով: Սակայն լուրեր են պտտվում, որ հենց այս հարցում Հեֆֆերնի գրանցելիք հաջողությամբ կամ անհաջողությամբ էլ պայմանավորված կլինի նրա կարիերայի հետագա զարգացումը, քանզի նրան Վաշինգտոնից խստորեն հրահանգել են` առանց «Որոտան»-ի չվերադառնալ ԱՄՆ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս