«Դնեպրի» դարպասը խփած գոլն ամենակարևորն է կարիերայումս. Դ՛Ամբրոզիո (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիո մեկնաբանել է իր թիմի խաղը Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաինական «Դնեպրի» դեմ: Իտալական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է «Դնեպրին» 1-0 հաշվով հաշվով: Միակ գոլի հեղինակը Դ՛Ամբորզիոն է:

«Երջանիկ եմ, որ կարողացա առաջին գոլս խփել եվրագավաթներում: Այս գոլը դեռևս ամենակարևորն է իմ կարիերայում: Առավել կարևոր է այն, որ մենք հաղթեցին մեկնարկային հանդիպումը խմբում և այժմ կարող ենք հանգիստ պատրաստվել «Պալերմոյի» դեմ խաղին»,- Դ՛Ամբրոզիոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:




Լրահոս