Ռուսաստանի գործարարները սատարում են Եվտուշենկովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը բարեխոսել է ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի համար:

Հինգշաբթի միությունը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով սատարել գործարարին տնային կալանքից ազատ արձակելու նախաձեռնությանը. հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը: Միության անդամները գտնում են, որ նման խոշոր ընկերության ղեկավարը պետք է շարունակի աշխատել՝ ֆինանսա-տնտեսական կաթվածից խուսափելու համար:

Եվտուշենկովի փաստաբաններն արդեն բողոքարկել են դատարանի որոշումը նրան տնային կալանքի ենթարկելու մասին: «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի պաշտպանությունը նույնպես բողոք է ներկայացրել դատարևան՝ նրա դե քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

 




Լրահոս