Տեսնելով, որ ընդդիմությունը չի կայանում, դարձավ ՀՀԿ-ական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի ֆեյսբուքյան էջի գրառումը բացահատում է նրա իսկ ծրագրերը.

«Միթե չհասկացաք, որ ես այնքան եմ ՀՀԿ-ական, որքան ՀՀՇ-ական էինք /ձեզանից շատերի հետ միասին /, երբ ՀՀՇ-ն էր ղեկավարում երկիրը կամ կոմունիստ էինք /մենք կամ մեր հայրերը / երբ կոմկուսն էր ղեկավարում, ղեկավարում: Երբեք կուսակցական չեմ եղել. չէի էլ պատկերացնում, որ դառնալն այդքան հեշտ է /կոմկուսի անդամ դառնալը հավասարազոր էր մագիստրոսական թեզի պաշտպանության. կարդացեք «կուսակցություններ՜,կուսակցություններ՜…»նախորդ ստատուսս…/: Լինենք ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, կոմունիստ, ՀԱԿ, թե Դաշնակ՝ համոզված եմ, որ Ազգի համար վճռորոշ պահին հավատով համախմբվելու ենք մեկ դրոշի և կարգախոսի տակ…Հիշում եք, երբ Հրանտ Դինքը սպանվեց, հարյուրավոր թուրքեր դուրս ելան փողոց՝«մենք հայ ենք» կարգախոսով: Ինչ էր դա՝կեղծավորությո՞ւն, համերաշխությո՞ւն /հայերին/. ոչ. դա յուրատեսակ բողոքի ցույց էր՝ընդդեմ իշխանությունների /վարած քաղաքականության/… Երկար սպասեցի, որ ընդդիմությունը կայանա՝դառնա միասնական՝մեկ/ժողովրդավարական/ ղեկավար կազմով, մեկ կանոնադրությամբ ու ծրագրով. առողջ/ոչ հեղափոխական/կառուցողական գործունեությամբ՝ ի շահ պետության ու ժողովրդի… Բայց ոչ՝ամեն ինչ կամ ոչինչ. «Ով մեզ հետ չէ,մեր դեմ է»/մինչդեռ, ըստ Աստվածաշնչի պետք է լինի՝«Ով մեր դեմ չէ,մեզ հետ է»/, «Միայն գողություն Շուրա»՝ ինչպես ասում է հայտնի հերոսը. միայն Նախագահ/կամ վարչապետ/շուտով// և խաղեր, խաղեր. իսկ մենք… Նկատե՞լ եք, որ ոչխարներին/հոտը/առաջնորդում են ոչ թե հովիվները, այլ այծերը…

«Քառյակը»/«կվարտետը»/, որտեղ թավջութակը ԲՀԿ ն է,կներեք,ծիծաղելի է՝ նման հայտնի՝«խեցգետին,շնաձուկ,կարապ»վիճակին.ամեն մեկն իր երգն է երգում.չկան նոտաներ,չկա մեղեդի:Ժողովրդավարության պատրանք…»




Լրահոս